«Արդեն մի քանի օր է՝ համաշխարհային շուկաները կրկին ցնցվում են: Բորսաներում ապրանքների գները կտրուկ տատանումներ են արձանագրում, ինչը հեղինակավոր վերլուծական կենտրոններին ստիպում է վիճակը վտանգավոր գնահատել:
Մասնավորապես հուլիսի 1-ից անընդմեջ նվազում է նավթի գին, որն այս ընթացքում էժանացել է 2 դոլարով, և երեկ մեկ բարելի դիմաց հասավ 47 դոլարի: Ամսի 1-ից նվազում է նաև պղնձի գինը: թե մեկ շաբաթ առաջ պղնձի մեկ տոննան գնահատվում էր մոտ 4900 դոլար, ապա երեկ այն կազմեց ընդամենը 4755 դոլար: Այս երկու ապրանքների գների փոփոխություներն էլ ուղղակի ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Այս տատանումների խորքային պատճառները, ըստ վերլուծաբանների, բավականին վտանգավոր են:
Օրինակ՝ JPMorgan վերլուծական կենտրոնը երեկ հրապարակած զեկույցում կանխատեսում է, որ սեպտեմբերից նավթի գները կսկսեն էականորեն նվազել, իսկ այլ վերլուծաբաններ, հաշվի առնելով ոսկու աննախադեպ թանկացումը և դրան զուգահեռ դոլարի արժեվորումը, կանխատեսում են համաշխարհային նոր ճգնաժամ: Ինչպես ցույց է տալիս փորձը, դրանից ամենաշատը տուժած երկրների շարքում լինելու է Հայաստանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը