Ինչպես մսխել պետական միջոցները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բյուջետային միջոցները մսխելու մի ամբողջ «մշակույթ» է ձեւավորվել: Այդ երույթը ողջ աշխարհում կոչվում է կոռուպցիա, իսկ մեզ մոտ այն դարձել է պետությունը կառավարելու սովորական կենսակերպ: Հայաստանում պետական կառույցների ծրագրային ապահովումների վրա այնքան շատ գումար է ծախսվել եւ ծախսվում, որ զարգացած պետություններն անգամ կնախանձեն: Այս երեւույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն չունի չափման միավոր: Ուստի, երբ ծրագրային ապահովման խնդիրը լուծելու հետ մեկտեղ նպատակ են դրվում պետական միջոցները մսխել, այս դեպքում այն վերածվում է «փողի փոշեկուլի»: Օրերս «Ժողովուրդ»-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվել էր, թե էլեկտրոնային կենսաթոշակային համակարգ ստեղծելու համար որքան գումար է պետբյուջեից հատկացվել, եւ երբվանից է այն գործում: Քանի որ հսկայական միջոցներ ներդրվեցին այդ համակարգի վրա ու դեռ շարունակում են ներդրվել: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեզ տրված պատասխանից տեղեկանում ենք. «Կենսաթոշակային հաշվառման «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ներդրման նպատակով ՀՀ կառավարության 2011 թ. մայիսի 26-ի թիվ 689-Ն որոշմամբ պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությանը 2011 թ. 1-ին կիսամյակում հատկացվել է 84 մլն 500 հազար դրամ»,- նշված է մեզ տրված պատասխանում: Իսկ համակարգը սկսել է գործել 2013-ից: Այսինքն՝ մարդիկ 210 հազար դոլար են ծախսել՝ ընդամենը մեկ ծրագրային ապահովման խնդիր լուծելու համար, ու դեռ պարզ չէ, թե ինչքան պիտի ծախսեն, քանի որ «տեղեկատվական համակարգի կատարելագործման աշխատանքները կրում են շարունակական բնույթ»: Թերեւս ցանկացած ծրագրավորող կարող է ապացուցել, որ նման գումարով, մեղմ ասած, մի քանի համանման ծրագիր կարելի է ստեղծել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am