«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն առաջիկայում մի շարք դատավորներ է նշանակելու: Նրանք հիմնականում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են, նախկին կամ ներկա պաշտոնյաների զավակներ, փեսաներ, ազգականներ: Օրինակ՝ ԱԺ նախկին նախագահ, այժմ Բելառուսում ՀՀ դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի փեսային՝ Արման Օհանյանին, նշանակելու է դատավոր, ամենայն հավանականությամբ, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Արման Օհանյանն իր կարիերան սկսել է որպես հաշվապահի տեղակալ «Մարաշ» ՍՊԸ-ում, այնուհետեւ աշխատանքի տեղավորվել դատական համակարգում՝ աշխատելով որպես մասնագետ, ապա՝ ավագ մասնագետ, իսկ Երեւանի քաղաքացիական դատարանում` որպես աշխատակազմի ղեկավար: 5 տարի էլ աշխատել է Երեւանի կոնյակի գործարանում, եղել է Հայկական կոնյակագործների միության կոորդինատոր: Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորի օգնական է եղել, ՀՀ նոտարական պալատում՝ աշխատակազմի ղեկավար, 2015թ. հրապարակված դատավորների որակավորման գրավոր քննության արդյունքներով` նա 72 միավորով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Այժմ նրա աստեղային ժամը եկել է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը