«Ինչ վերաբերում է կողակին և բեղլուին, ապա դրանց վերարտադրության հարցն ավելի լուրջ է, քան իշխանինը կամ սիգինը: Սրան հակառակ մենք հորդորում ենք որքան հնարավոր է շատ կարաս որսալ: Պատճառն այն է, որ այս ձկնատեսակը Սևանա լճի համար համարվում է ոչ ցանկալի` կարասը խանգարում է կողակի և բեղլուի բազմացմանը՝ գրավելով վերջինիս արուներին»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը՝ նշելով,որ ձկների ձվադրման համար նախկինում պիտանի համարվող գետերը վաղուց այլևս բարենպաստ միջավայր չեն նրանց բազմացման համար:
«Սևանա լճում իշխան ձկան պոպուլյացիա կա: Սակայն բնական բազմացում տեղի չի ունենում: Երբ իշխանի արհեստական թվաքանակը վերացվի, մենք կկանգնենք նախկին խնդրի առջև: Տարիներ շարունակ մենք Բնապահպանության նախարարությանը հորդորում ենք արգելել սիգի որսը՝ գոնե ձվադրման շրջանում»,-շեշտեց պարոն Գաբրիելյանը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը