«Նեոթաթար-մոնղոլական ներկայացուցիչները եկել էին այստեղ ցույց տալու, որ տերն իրենք են, իրենք են որոշելու՝ ինչ պետք է անի Հայաստանը: Նրանք այստեղ էին ասելու, որ չեն ուզում հեռանալ Հայաստանից, և որ մենք իրենց գերին ենք: Այդ հանդիպումների ժամանակ Ռուսաստանը շեշտեց, որ Հայաստանը լիարժեք պետություն չէ: Նա հասկացրեց, որ մենք ՀԱՊԿ-ում ուղղակի գերի ենք: Մենք նստած չենք սեղանի շուրջ, այլ անկյունում միայնակ կանգնած ենք: Մեր և այդ կառույցի անդամ երկրների շահերն ակնհայտորեն չեն համընկնում: Իրականում ՀԱՊԿ-ը չաշխատող կառույց է, իսկ Ռուսաստանն էլ չունի այնքան քաղաքական կամք և տնտեսական ռեսուրս, որ կայսրությունը վերականգնի»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն՝ անդրադառնալով Երևանում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Նախկին պատգամավորը գտնում է, որ Ռուսաստանը ձգտում է բռնություն կիրառել Հայաստանի նկատմամբ՝ կրկինելով նախկին պատմությունը, իսկ Թուքրիան էլ՝ գտնվելով ծանր ներքաղաքական վիճակում՝ շուտով կկործանվի:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը