Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ապրիլին եղել է պայմանավորված պատերազմ:
«Եղել է պայմանավորված պատերազմ Սերժ Սարգսյանի եւ թշնամու միջեւ, ինչպես նաեւ երրորդ կողմ է եղել: Դա է պատճառը, որ հենց առաջին օրն ունեցել ենք հիմնական զոհերը, քանի որ չենք ունեցել պաշտպանվելու հրաման: Սակայն մեր ժամկետային զինծառայողներն ու կամավորականները խախտել են նրանց պայմանավորվածությունը, որով Սերժ Սարգսյանը պետք է տարածքներ տար հակառակորդին: Մեր 20-ամյա զինվորները խախտեցին տարածքները տալու պայմանավորվածությունը»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Փոստանջյանը:
Հարցին, թե թշնամու հե՞տ է եղել պայմանավորվածությունը, Զ. Փոստանջյանը նշեց. «Իհա՛րկե թշնամու հետ, բա էլ ո՞ւմ հետ, իհարկե, այստեղ եղել է նաև երրորդ կողմ: Հենց այնպես չէր, որ Սերժ Սարգսյանը Կազանում հայտարարում էր, որ պետք է հանձնի հայապատկան տարածքները»:
Նրա համոզմամբ՝ բոլորովին պատահական չէր, որ պատերազմի ամենաթեժ պահին Մատաղիսի զորամասի հրամանատարը Հայաստանում չի եղել:
«Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմից օրեր անց հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել Կազանյան փաստաթուղթը: Ես միայն կարող եմ փաստել այն տեսանյութը, որտեղ հայ զինծառայողները տեսնում են մոտեցող հակառակորդին, սակայն հրաման չունենալու պատճառով չեն կարողանում պաշտպանվել: Չէ՞ որ պատերազմի հիմնական զոհերը գրանցվել են հենց առաջին օրը՝ դիրքերի անպաշտպան լինելու պատճառով»,- հայտնեց նա:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը