«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց,որ «Ժառանգություն» կուսակցությունը մի բանաձեւ է մշակել, որով գույքագրել են ամենակարեւոր սպառնալիքները.«Կարծում եմ՝ հայ ժողովրդի համար վերջին ամիսները ոչ միայն բարդ շրջան էր, այլ նաեւ վերլուծելու եւ վերաիմաստավորելու շրջան էր: Նոր փուլ ենք վերադարձել, որը նախանշում է ապրիլյան մինչպատերազմական շրջանը: Դարձել ենք անհաղորդ իրական սպառնալիքներին եւ չունենք թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հստակ ծրագիրը: Սա վերաբերվում է բոլորիս՝ ե՛ւ քաղաքական ուժերին ե՛ւ ժողովրդին»:
Զարուհի Փոտանջյանը նկատեց.«Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք ապագա քաղաքական օրակարգն այնպես ձեւավորենք, որ այդ սպառնալիքները չլինեն ազդեցություն ապագա գործողությունների համար: Նորաստեղծ կուսակցությունների թիվը շատ է եւ դա խոսում է այն մասին, որ հասարակությունը փորձում է քաղաքականություն բանեցնել, բայց ամենակարեւորն այն է, թե այդ քաղաքականությունն ինչպիսին պետք է լինի՝ պե՞տք է կրկնվի 25 տարիների քաղաքականությունը, թե՞ պետք է այլ լինի»:
«Մեր բանաձեւով մենք հայտարարում ենք, որ այն 25 տարիները ինչ տեղի է ունեցել ե՛ւ ներքին, ե՛ւ թե արտաքին քաղաքականությունում, մենք մերժում ենք: «ժառանգություն»-ը եզակի ուժն է, որը միանշանակ այս պահին խորհրդարանում ներկայացված ուժերից տարբեր քաղաքականություն է վարում արտաքին հարաբերությունների վերաբերյալ, մեր քվեարկություններն արդեն դրա մասին են խոսում»- շեշտեց Զարուհի Փոստանջյանը:
«Ժառանգության» պատգամավորը հիշեցրեց, որ հենց այս համատեքստում «Ժառանգությունը» դեմ է քվեարկել ՀՀ–ՌԴ միասնական Հակաօդային պաշտպանության համակարգի համաձայնագրին, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի նախագծին։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը