Աղիքային խնդիրներով հիվանդների քանակն ավելանում է.ինֆեկցիոնիստ

Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, բաժանմունքի վարիչ Մելանյա Շմավոնյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց,որ նախորդ տարիների հետ համեմատած արտառոց երևույթ չկա .«Այսօր ունեինք մի հիվանդ, որ կերել էր ծիրան ու ասաց, որ մի երկու հատն էլ կերել է առանց լվանալու»: «Երբ եղանակները տաքանում են, ավելանում է աղիքային խնդիրներով հիվանդների քանակը: Բայց որ մեծ քանակով հիվանդներ ունենք՝ ոչ: Ամռանը Հայաստանում ընդունված է ավելի շատ կանաչեղեն, միրգ օգտագործելը, ու որոշ դեպքերում, մի քիչ անփութությունից, լավ չեն լվանում բանջարեղենը, կանաչեղենը, լավ չեն պահպանում սննդամթերքը, դա էլ բերում է նրան, որ աղիքային խնդիրներով հիվանդները շատանում են:Բոլոր հիվանդներին խորհուրդ ենք տալիս ձեռքերը լավ լվանալ, սնունդը առողջ մարդ պատրաստի, պատրաստված սնունդը շուտ օգատործվի:Անցյալ տարի ունեինք արդեն խմբակային հիվանդացության դեպքեր, այս տարի մենք չունենք: Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան օղակները լավ են աշխատել, ու հիմա նման խմբակային դեպքեր չունենք»,-ասաց նա: «Բոլոր աղիքային վարակները կոչվում են նաև «կեղտոտ ձեռքերի» հիվանդություն, քանի որ սնունդը մաքուր ձեռքով չեն պատրաստում: Հիմա օրվա մեջ 1-2 մեծահասակ հիվանդներ ենք ունենում, իսկ երեխաների քանակը մի փոքր ավելի շատ է, քանի որ նրանք ավելի զգայուն են հիվանդությունների նկատմամբ: «Այսօր ունեինք մի հիվանդ, որ կերել էր ծիրան ու ասաց, որ մի երկու հատն էլ կերել է առանց լվանալու»,-նշեց Մ. Շմավոնյանը: Նա նորից շեշտեց, որ պետք է այս շոգ եղանակին ուտել թեթև սննունդ, շատ հեղուկներ օգտագործել, խուսափել՝ երշիկեղենից և ապխտած մսերից: Մ. Շմավոնյանը նաև հայտնեց, որ վարակների դեպքում հիվանդի մոտ հնարավոր է նախ լինի ջերություն և թուլություն, հետո փսխում և լուծ:  

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am