«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Այս անգամ նրա այցը մասնավոր է, եկել է իր հայրենի Մալիշկա` հարազատներին տեսության, որովհետեւ հուլիսի 16-ին ԱՄՆ է մեկնելու` վիրահատվելու, ուր եւ գտնվում էր վերջին 5-6 ամիսներին: «Եկել է սեր ստանա, սեր փոխանցի հարազատներին»,- ասացին:
Ի դեպ, նրան մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ Աբրահամյանն այս կամ այն կերպ ներգրավված կլինի ԱԺ ընտրություններում` ի վերջո մեկ տանիքի տակ հավաքելով Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը», Օսկանյանի «Համախմբումը», Արամ Սարգսյանի Դեմկուսը, Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն. «Դրա համար է Ստեփան Կարենիչը ոտքը կախ գցել, որ հասկանա, թե ինչ է անելու, չնայած անելիքը ոչ թե Արայինն է, այլ Ռուսաստանը պետք է ասի` Արա, արա՛։ Ընդ որում, Արան պետք է ունենա նաեւ Սերժ Սարգսյանի «դաբրոն» նման ներքաղաքական զորաշարժի համար»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը