Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավարտվում է 2015 թվականի ամռանը Բաքվում անցկացված Եվրոպական առաջին խաղերի ժամանակ ավտոբուսով ավստրիացի մարզուհիներին վրաերթի ենթարկելու գործով դատավարությունը: Հուլիսի 4-ին տեղի ունեցած նիստի ժամանակ դատախազ Էլդար Համզաևը կոչ է արել ավտոբուսի վարորդ Վելի Ահմեդովին դատապարտել 3 տարվա ազատազրկման:
Դրա հետ մեկտեղ նա կոչ է արել 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել ոստիկանության աշխատակից Էլչին Հասանովին, ով սոցցանցերում տարածել էր այդ միջադեպի տեսանյութը:
Նրան արդեն իսկ հեռացրել են ոստիկանության շարքերից և մեղադրել են Եվրոպական խաղերն ու պետության հեղինակությունը վարկաբեկելու համար:
Նա նաև պահանջել է 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել տրանսպորտի նախարարության ավտոտրանսպորտային վարչության պետ Հուսեին Սալամովին: Նրանք բոլորն էլ գտնվում են նախնական կալանքի տակ:
Դատարանում ընդգծվել է, որ Ադրբեջանի կառավարության կողմից ավստրիացի մարզուհի Վանես Շահինովիչի առողջությանը հասցված վնասի համար վճարվելիք փոխհատուցման չափը կազմելու է 1.2 միլիոն եվրո:
2015 թվականի հունիսի 11-ին Bakubus ընկերությանը պատկանող ավտոբուսի վարորդը Օլիմպիական ավանում վրաերթի է ենթարկել սինխրոն լողի ավստրիական թիմի անդամներին, ինչի հետևանքով ծանր վիրավորվել էր երեք մարզուհի:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը