«Սահմանադրությունը պետականության ամենաիդեալական կերտման միջոցն է:Սահմանադրությունը մարդկության պատմության մեջ կարելի է դիտարկել որպես բացահայտում, որը փոխել է մարդկության կյանքը: Սահմանադրությունը պետականության ամենաիդեալական կերտման միջոցն է, իսկ գլոբալ մասշտաբով սահմանադրությունը համաշխարհային քաղաքակրթության ամենամեծ միջոցն է համարվում», - լրագրողների հետ հանդիպմանը նշեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
« Սահմանադրությունը ժողովրդի սեփականությունն է, ոչ թե իշխանության: Հայաստանն այսօր ունի լավ սահմանադրություն, բայց դրա հետ մեկտեղ, մենք ունենք շատ երջանիկ հարուստներ ու դժբախտ աղքատներ:Սահմանադրության երրորդ հոդվածն այդպես էլ չի իրացվի ու մարդը, որպես բարձրագույն արժեք, չի գիտակցվում:Անընդհատ ոտնահարվում է այս հոդվածը», - ասաց սահմանադրագետը:
ՀՀ փոփոխված Սահմանադրությունը, ըստ Այվազյանի, նախորդների համեմատ՝ ավելի առաջադիմական է, որակական հատկանիշներով՝ բարձր, սակայն Սահմանադրությունը կյանքի կոչելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է պետական իշխանության համարժեք իրավամտածողության մակարդակ.«Իրավամտածողության մակարդակը պետք է ապահովվի հետևյալ կերպ՝ պետական այրերը պետք է Սահմանադրության և սահմանադրական արժեքների վերաբերյալ ունենան միանշանակ, օբյեկտիվ ընկալում, սակայն Սահմանադրությունը չպետք է դառնա սուբյեկտիվ ընկալման առարկա, յուրաքանչյուր պաշտոնյա Սահմանադրությունը չպետք է փորձի մեկնաբանել այնպես, ինչպես իրեն է ձեռք տալիս»:
Այվազյանը, նկատի ունենալով քաղաքական կուսակցությունների ընկալումները, նշեց՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններում նոր Սահմանադրությունը դժվար թե հաջողություն ունենա:
«Այս ամբողջ քաղաքական անցուդարձը, խորհրդարանական հայտարարություններն ավելի շատ կրկես են հիշեցում: Սա խաթարում է հասարակության իրավամտածողությունը, խեղաթյուրում հասարակության պատկերացումը իրական Սահմանադրության և սահմանադրական արժեքների վերաբերյալ», - հավելեց նա:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը