ՌԴ-ում սպանություն կատարած ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի վարորդը ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 5-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ռուսաստանի Դաշնության քր.օր-ի 105 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով Ռուսաստանի Դաշնության Ներքին Գործերի Նախարարության Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադյան մարզի Տոսնենսկի շրջանի ներքին գործերի բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մարտիրոսյանը Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Գրիգորյանի վարորդն է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները ղեկավարել են Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը: Օպերատիվ խմբերը բաժանված են եղել մի քանի մասի և դարանակալումները եղել են մի քանի հասցեներում, քանի որ ոստիկանները տեղեկություններ էին ստացել նաև, որ պատգամավորի վարորդը շրջում է տարբեր տեսակի ավտոմեքենաներով և դրանց ապակիներն ամբողջովին մգեցված են եղել, սակայն մութ ապակիներն էլ չփրկեց «մեծն» պատգամավոր Հ. Գրիգորյանի վարորդին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում սպանության կասկածանքով հայտնաբերված Ա. Մարտիրոսյանն ասում էր, որ դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերին, և այդ մարդիկ 2 հոգով փորձել են իրեն սպանել և ինքն ինքնապաշտպանվել է: Ա. Մարտիրոսյանը կալանավորված է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am