Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկություններով՝ մահացել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարեւաններից մեկը, սակայն վերջինիս հարազատներն ու հաեւանները, այդ թվում Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, չեն թույլատրել դիակը հերձել՝ պատճառաբանելով, որ քրիստոնյային վայել չէ: Վերջիններս, հակաճառելով ու վիճաբանելով ոստիկանների ու դատաբժիշկների հետ, պաթանատոմիական կենտրոնից դիակը տարել են:
Այնուհետեւ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հանձնարարականով ոստիկանները գնացել ու դիակը տեղափոխել են դիահերձարան:
Ոստիկանության Կումայրիի բաժին են հրավիրել նախկին քաղաքապետի որդուն՝ Սպարտակին, որն ասել է, թե ինքը որպես քրիստոնյա էր դեմ կանգնում դիահերձմանը, այլապես խնդիր չկա:
Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, որը, սակայն թեմայի շուրջ որեւէ բան չի ասել:
Այժմ Շիրակի մարզի քննչական վարչությունում հանկարծամահության դեպքով նյութեր են նախապատրաստվում՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքում մահվան պատճառները պարզելու համար: Դիակի զննությամբ տեսանելի բռնության հետքեր չեն հայտնաբերվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը