Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկմանն ուղղված բոլոր ձևաչափերը պետք է լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբին օժանդակող: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուլիսի 15ը Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում իր ելույթում նշել է կառույցում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
«Ղարաբաղյան կոնֆլիկտով երկու տասնամյակ է` զբաղվում է այս հարցում մասնագիտացված ԵԱՀԿ Մինսկի խումբը` ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի համանախագահությամբ: Նրանք բավական մասնագիտացված են, ներթափացնել են խնդրի բուն էության մեջ: Շատ կարևոր է, որ բոլոր նոր ձևաչափերը լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբին օգնող: Հակառակ դեպքում, առաջին հայացքից թվացյալ իրականությունը վեր հանող ակտիվ ձգտումները հանգեցնում են բացասական հետևանքների, որովհետև նրանք ծանոթ չեն կոնֆլիկտի պատմությանը, ծանոթ չեն, թե ինչ փուլեր է անցել այս հակամարտությունը»,- ասաց Արտաշես Գեղամյանը` նշելով, որ երբ խոսքը կոնֆլիկտի կարգավորման մասին է, ապա անհրաժեշտ է այդ ամենը ենթարկել Մինսկի խմբի գործողություններին:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը