Մտքափոխված Զախարովան

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակն այսօր Երևանում կտրականապես մերժեց պնդումները, թե Մոսկվան փորձում է ղարաբաղյան գործընթացի նկատմամբ մենաշնորհ հաստատել: «Նժդեհի արձանի տեղադրումն, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է, և ես խնդրում եմ գտնել նախկինում արած իմ մեկնաբանությունն ու բառացի մեջբերել այն: Նաև խնդրում եմ՝ չղեղաթյուրել իմ հնչեցրած բառերը, որովհետև այդպիսով դուք վնաս եք հասցնում: Եվ դա, բնականաբար, այն մարդկանց օգտին է, ովքեր Հայաստանի բարեկամները չեն»:
Այսօր Երևանում, «Ազատության» հարցին ի պատասխան՝ այժմ էլ՞ այն կարծիքին եք, թե Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը «նացիզմի հերոսականացման փորձ է», և Ռուսաստանի համար «հասկանալի չէ» այդ քայլը, հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, ով երևանյան այցի ընթացքում ուղեկցում է իր ղեկավարին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Հիշեցնենք, այսօր Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը: «Պատմության հետ կապված հարցերն իսկապես շատ բարդ են, և ամոթ նրանց, ովքեր օգտագործում են այդ հարցերն իրենց քաղաքական նպատակների համար այնպես, ինչպես շատերն արեցին՝ խեղաթյուրելով իմ մեկնաբանությունները»,- հարցի առնչությամբ նաև ասաց Զախարովան, շարունակելով՝ «Մի՞թե Հայաստանն այժմ չունի ավելի հրատապ խնդիր: Ես կարծում եմ, որ հիմա Հայաստանի ու հայ ժողովրդի համար կա շատ ավելի հրատապ մի խնդիր՝ դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Հենց դրա համար են այսօր, նաև ՀԱՊԿ շրջանակներում, հանդիպումներ տեղի ունենում: Հենց դրա համար ենք մենք հսկայական ջանքեր գործադրում՝ որպեսզի այդ կարգավորումն առաջ ընթանա: Մենք Հայաստանի հետ համագործակցում ենք, այդ թվում՝ միջազգային տարբեր հարթակներում, որպեսզի բացառենք նացիզմի հերոսականացման ցանկացած հնարավորություն: Այդ առումով՝ մենք զգում ենք մեր հայ գործընկերների շատ հուսալի թիկունքը: Այստեղ երկակի ստանդարտների մասին խոսք լինել չի կարող»: Պատասխանելով ԼՂ խնդրին վերաբերող հարցերին, Զախարովան կտրականապես մերժեց պնդումները, թե Սանկտ Պետերբուրգի հանդիպմամբ, Ռուսաստանը փորձ էր անում մենաշնորհ հաստատել կարգավորման գործընթացի նկատմամբ: «Ես մինչ այդ հանդիպումը, նաև դրանից հետո իմ ճեպազրույցների ժամանակ, ասել եմ՝ մտահոգություններ կային, թե Ռուսաստանն իբր իր մենաշնորհն է հաստատում գործընթացի նկատմամբ, չի ցանկանում տեղեկություններ տրամադրել և այլն: Սակայն, սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում և դրանից հետո բոլորը համոզվեցին՝ միջնորդներն անհրաժեշտ կերպով տեղեկացված են եղել և իրենց գործընթացից դուրս չեն զգացել: Հենց կողմերը ու նաև դիտորդներն են բարձր գնահատել այդ հանդիպման արդյունավետությունը: Մենք հրաշալի հասկանում ենք Մինսկի խմբի ձևաչափի նշանակությունը և հարգանքով ենք վերաբերվում դրան: Իսկ Սանկտ Պետերբուրգի հանդիպումն իր մեջ ինչ-որ նորարարություն չէր պարունակում, այն ընդամենը կողմերի շփման ձևերից մեկն է: Դուք հրաշալի գիտեք, որ նման հանդիպումներ նաև նախկինում են եղել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
 

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am