Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են հոկտեմբերին Երևանում կազմակերպության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները: ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների միջև միջազգային տարբեր ձևաչափերում համագործակցության ակտիվացումը, միջազգային կազմակերպություններում մեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հանձնարարությունների պարբերականթարմացումը, 2016-2017 թթ. քաղաքական, պաշտպանական ևանվտանգության հարցերով խորհրդատվությունների անցկացման ժամկետը»,- նշել է Նալբանդյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ նշել է. «Մենք շատ լուրջ ուշադրություն ենք հատկացրել ՀԱՊԿ տարածքում ահաբեկչությանը դիմակայելու քայլերի մշակման խնդիրներին: Դուք գիտեք, որ այս թեման մեզ համար առաջնային է: Դրա հետ կապված մենք ՀԱՊԿ շրջանակներում համապատասխան ծրագրեր ենք մշակում, որոնք ներառում են քայլեր, որոնց միջոցով մենք պետք է դիմակայենք ահաբեկչությանը»:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը