«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վանաձորում ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամի սպանության մեջ կասկածվողն անհատ ձեռներեց է:
«Արմաիկա» ԲԲԸ-ի տնօրեն, ֆիզիկոս Արմեն Ստեփանի Մնացականյանի սպանությանը նախորդել է թեթև վիճաբանություն, ինչը սկսվել է թղթադրամը մանրելու նախաձեռնությունից։ Անհատ ձեռներեցը, ում մոտ ֆիզիկոսն ու նրա ծանոթը մանրել են գումարը, վրդովվել է մի բառից ու պարզաբանումը ոչ թե տեղի է ունեցել մարդկային լեզվով այլ գործի է դրվել զենք և հնչել կրակոց՝ սպանելով գիտնականին։
Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, ֆիզիկոս Արմեն Մնացականյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նա արդեն մահացած է եղել:
Դեպքի վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է նախօրեին Վանաձորի բժշկական կենտրոնից, որտեղ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր 1961թ.-ին ծնված Արմեն Ստեփանի Մնացականյանը: Դիակը հայտնաբերվել է Վանաձորի քլորատան մոտի անտառում։ Անհատ ձեռներեցը դիմել է փախուստի։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը