«Հատկապես ծնողներին խնդրում եմ՝ զգու՛յշ մնացեք: Այդ զզվելի լցնովի պաղպաղակը մի՛ գնեք: Այն վաճառելու համար հարկավոր են սերտիֆիկատներ, համապատասխան պայմաններում պիտի դա արտադրվի, ոչ թե փողոցում: Շաքարավազ ու կաթի փոշի են լցնում պաղպաղակի մեջ: Իրականում դրա տեխնիկական կանոնակարգում ամեն ինչ պետք է նշված լինի: Չի՛ կարելի, որ ով ինչ ուզի, արտադրի»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ կոչ անելով զերծ մնալ փողոցում վաճառվող լցնովի պաղպաղակներից:Բանախոսը նշեց,որ ստուգումներ են անցկացվել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում:
«Մենք եղել ենք երեք հայտնի ընկերություններում,որտեղ արտադրանքը համապատասխանել է լաբորատոր բոլոր պահանջներին՝ սկսած շենքային և տեխնիկական պայմաններից, վերջացրած հումքով: Պաղպաղակի շուկայում ևս վիճակը գոհացուցիչ է, շատ ընկերություններում պաղպաղակը պատրաստում են ոչ թե բուսական յուղերով, այլ կարագով»,-ընդգծեց Մելիտա Հակոբյան:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը