Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսին հայտարարեց.«Շուկայում առկա է սպառողի դեֆիցիտ, արտադրողների վիճակը, իրոք, բարդացել է. կան ընկերություններ, որոնք սպառող չունենալու պատճառով շաբաթական ընդամենը մեկ օր են աշխատում:Ամառվա սեզոնին օրգանիզմն աղիքային վարակների նկատմամբ առավել խոցելի է դառնում՝ մեծ աղեր և միկրոէլեմենտներ կորցնելու հետևանքով:Տհաճ իրավիճակներից խուսափելու համար պետք է մաքուր ջրի տեսքով հեղուկ ընդունել»:
Տիկին Հակոբյանը հայտնեց, որ վերջին շրջանում իրենք ստուգումներ են անցկացրել կաթնամթերք և մսամթերք արտադրող մի շարք հայտնի ընկերություններում և հիացած էին հայտնի գործարաններից մեկի շամպայնի՝ առանց շեղումների արտադրությունից. «Ինչ վերաբերում է կաթնամթերքին, ապա մեր եղած երեք հայտնի ընկերությունների արտադրանքը համապատասխանել է լաբորատոր բոլոր պահանջներին՝ սկսած շենքային և տեխնիկական պայմաններից, վերջացրած հումքով: Պաղպաղակի շուկայում ևս վիճակը գոհացուցիչ է, շատ ընկերություններում պաղպաղակը պատրաստում են ոչ թե բուսական յուղերով, այլ կարագով: Ազգաբնակչությանը կոչ եմ անում զերծ մնալ փողոցում վաճառվող լցնովի պաղպաղակներից»:
Մ. Հակոբյանը նշեց, որ առաջատար երեք ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքում՝ մթամթերքի արտադրության ոլորտում խախտումներ չեն հայտնաբերել: Նա կոչ արեց միս-մսամթերք չգնել հայտնի «Գումի» շուկայից:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը