«Թուրքիան ներկայումս թևակոխել է խիստ անկայուն նոր փուլ: Թուրքիայի մերձեցումը Ռուսաստանի հետ վտանգներ է իր մեջ պարունակում: Մենք գիտենք, որ սիրաշահելու համար ինչ-որ մի բան պիտի տաս, ինչ-որ մի բան պիտի զիջես:Զիջման տարբերակը Ղարաբաղն է, «լավրովյան ծրագիրը, որն ածանցվում է Կազանի փաստաթղթից, որի մեջ վտանգավոր տարրեր շատ կան» », - լրագրողներին ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և շեշտեց՝ եթե «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքը ՀՀ-ի քաղաքականության մեջ միշտ էլ եղել է, ապա այժմ, ծանոթանալով Կազանի փաստաթղթին, հասկանալի է դառնում, որ դա էլ է նենգափոխվել, և տարածքները ոչ թե կոնկրետ կարգավիճակի կամ խաղաղության դիմաց են, այլ՝ անհասկանալի կարգավիճակի:
Նա ընդգծեց, որ ՀՀ ներկա իշխանությունը, մասնավորապես, ՀՀԿ-ն, երբևէ չի հայտարարել զիջելու տարբերակը:
«Հայկական կողմը պետք է սկզբունքորեն դեմ լինի որևէ տարածքի զիջման, հատկապես, որ դեռ Ադրբեջանը պետք է 12 000 քմ զիջի, չհաշված Նախիջևանը, որը, վաղ թե ուշ, վերադարձվելու է: Հակառակ դեպքում, զիջումները կլինեն միակողմանի», - ասաց Ա.Պապյանը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը