«Երկու մեկուսացող պետություններն ինքնըստինքյան գտնում են իրար, ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան գտան իրար, որը մեզ համար շատ վտանգավոր է:Անցյալ դարի 15-20-ական թվականներին էլ նրանք ընդհանուր շահեր գտան և նույնը տեղի է ունենում այսօր: ՌԴ-ի քաղաքականությունը գիտենք, որ սիրաշահելու քաղաքականություն է, իսկ դրա համար պետք է ինչ-որ բան զիջես: Այն, որ Պուտինն ուզում է լավացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, դա ակնհայտ է:Էրդողանի նամակում ներողություն չկար, կար ափսոսանք, կամ էլ, ինչպես թուրքագետներն են ասել՝ նշվել էր, թե անցած լինի »,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և հավելեց, որ զիջման տարբերակը Ղարաբաղն է, լավրովյան ծրագիրը, որն ածանցվում է Կազանյան փաստաթղթից ու վտանգավոր տարրեր է իր մեջ պարունակում:
Ըստ Պապյանի, եթե «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքը ՀՀ-ի քաղաքականության մեջ միշտ էլ եղել է, ապա այսօր ծանոթանալով Կազանյան փաստաթղթին, հասկանալի է դառնում, որ դա էլ է նենգափոխվել, և տարածքները ոչ թե կոնկրետ կարգավիճակի դիմաց են կամ խաղաղության, այլ անհասկանալի կարգավիճակի:
«Տալու ենք խիստ կարևոր տարածքներ, էլ չեմ ասում, որ դրանք ԼՂՀ -ի տարածքներն են, մեր հայրենիքի մի մասը, բայց ցավոք, բազմաթիվ նշաններ կան, որ իշխանություններն ուզում են գնալ այդ տարբերակին: Կկարողանան իրականացնել, թե՝ ոչ, դա այլ հարց է, քանի որ հասարակության մեծ մասը դրա հետ համամիտ չէ: Թղթի դիմաց տալ քիչ թե շատ կայուն վիճակ՝ սխալ է»,- ասաց նա:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը