Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունիսի 29-ին մերժել է Ադրբեջանի հետ հարաբերությունների քննարկման նպատակով հետաքննության հանձնաժողով ստեղծելու մասին UDI կուսակցության (Ժողովրդավարների միություն և Անկախներ) ներկայացրած դիմումը:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժել է դիմումին ընդառաջել՝ հետևելով իր նախագահի՝ Էլիզաբեթ Կիկուի դիրքորոշմանը՝ գնահատելով, որ այդ նպատակով ներկայացված բանաձևը հիմնված չէ «ստույգ դեպքերի» վրա, ինչպես պահանջում է Ազգային ժողովի կանոնակարգը:
Այս բանաձևի գլխավոր հեղինակն էր UDI-ի անդամ և հայերի բարեկամ երեսփոխան Ֆրանսուա Ռոշբլուան, որն իր այս նախաձեռնության համար ադրբեջանամետ մի շարք խորհրդարանականների կողմից մեղադրվում է իր անձնական հաշիվները մաքրելու համար:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը դատի էր տվել նրան այդ երկրի վարչակարգը բռնակալություն որակելու համար: Նա Բաքվի կողմից մեղադրվում էր Արցախ կատարած իր այցելությունների և Արցախի անկախությանն աջակցող կեցվածքի համար: Ռոշբլուան նաև Ռ. Ռուքեի և Կ. Թեսիեի հետ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի համանախագահն է:
Նախապես տեղեկացված լինելլով UDI-ի այս տրամադրության մասին՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբաևը զգուշացրել էր ֆրանսիական իշխանություններին նման դիմումին ընդառաջելով՝ ստեղծվելիք ժխտական միջավայրի մասին:
Նշենք, որ UDI-ը ցանկանում էր այդ հանձնաժողովը ստեղծել՝ «գնահատելու համար Ֆրանսիայի և Ադրբեջանի քաղաքական, տնտեսական և դիվանագիտական հարաբերությունները և քննելու համար նրանց համապատասխանելիությունը Հարավային Կովկասում հետապնդված՝ խաղաղության բարելավման և ժողովրդավարացման նպատակներին»:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փոխարենը որոշել է ստեղծել տեղեկատվական առաքելություն՝ «մեծ մասամբ հայերով բնակեցված ադրբեջանական անջատողական շրջանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որտեղ Ֆրանսիան 20 տարի է՝ Մինսկի խմբում միջնորդի դեր է ստանձնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին»:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը