Ինչպես հայտնի է՝ հունիսի 30-ին Վրաստանի Գորի քաղաքում Գյումրու «Շիրակ» և Վրաստանի «Դիլա» ֆուտբոլային խաղից առաջ «Շիրակի» երկրպագուները խուլիգանական հարձակման էին ենթարկվել վրացի անչափահաս մի խումբ տղաների կողմից: Բանը հասել էր նրան, որ միջամտել էին Գորիի իրավապահները՝ քրեական գործ հարուցելով հայ երկրպագուների վրա քարերով հարձակված անչափահասների նկատմամբ:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աննա Թադեւոսյանը Aravot.am-ին մանրամասներ ներկայացրեց այս տհաճ պատմությունից: «Մեր երկրպագուների հետ պայմանավորվեցինք, որ խաղից առաջ Թբիլիսի-Գորի մտնող ճանապարհին իրենց պիտի ուղեկցեն ոստիկանները, վերջիններս պետք է բերեն, ստադիոն մտցնեն մերոնց: Մեր երկպագուները եղել են 200 հոգի՝ տաս մեքենայով: Ստադիոնի մուտքի մոտ վրացի մի քանի երեխաներ՝ 18 տարին չլրացած, գողացել են մեր շարֆերը ու Հայաստանի դրոշը: Մերոնք պատասխան չեն տվել, խելոք եկել, մտել են իրենց տրիբունան, երկրպագել են խաղը: ՈՒԵՖԱ-ի դելեգացիայի հետ պայմանավորվածության համաձայն՝ խաղից հետո 15 րոպե սպասել են մինչեւ բոլորը հեռանան, հետո նոր դուրս են եկել ստադիոնից, նստել են իրենց 10 մեքենան ու շարժվել են, դիմացից՝ ոստիկանության ուղեկցությամբ: Հասել են Գորի քաղաքի կենտրոն, մեր երկրպագուներին վերջին չորս մեքենաները սկսել են քարկոծել:
Ամբողջական հոդվածը` այստեղ
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը