Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պնդում է, որ դիրքում գտնվող զինվորը վտանգ զգալիս երբեք չի սպասի վերադասի հրամանին:
Այսօր` հուլիսի 3-ին, Գյումրիում անդրադառնալով հայտնի տեսանյութին, որտեղ զինծառայողները հրամանատարներին խնդրում են կրակ վարելու թույլտվություն, Սեյրան Օհանյանն ասաց. «Արցախյան ազատամարտն առանձնահատուկ է եղել այն առումով, որ բոլոր օղակի հրամանատարները գործել են ինքնուրույն, կարողացել են տեղում որոշումներ կայացնել ու փոքր ուժերով խնդիրներ կատարել: Այս սկզբունքը այսօր միջազգային առումով անվանվում է «հրամանադրում առաջադրանքով», որը մենք հետպատերազմյան տարիներին զարգացրել ենք եւ հասցրել ծրագրային գործունեության: Այսօր յուրաքանչյուր օղակ իր ընձեռնված մարտական խնդիրների կատարման ժամանակ ինքնուրույն է գործում:
Այս տեսանյութի դիրքում տեխնիկական միջոցների առկայության պայմաններում է, որ հենց տվյալ մարտական գործողության ժամանակ տվյալ դիրքի անձնակազմը հասել է հաջողության: Այդպիսի բան լինել չի կարող երբեւիցե: Կա ընդհանուր առմամբ նաեւ բնազդային իրավիճակ, ոչ ոք, երբ վտանգ է սպասում, չի սպասի վերադասի հրամանին` կրակել, թե չկրակել իր կյանքը փրկելու համար: Արվել են հենց այնպես խոսակցություններ, այնպես որ այդ հարցերին մի հավատացեք»,- ասել է նա:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը