Հուլիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքից դեպի Նորապատ գյուղ տանող ճանապարհի 5-րդ փողոցում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Խդր Խալիլյանին պատկանող ЗИЛ մակնիշի 34 FQ 007 համարանիշի ավտոմեքենայում, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ըստ կայքի՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար զոհեր չկան, սակայն կրակը տարածվել և հրդեհ է բռնկվել նաև ЗИЛ-ի հարևանությամբ կայանված Էգդար Բաղդասարյանին պատկանող Վազ 2106 մակնիշի 34 AM 178 համարանիշի ավտոմեքենայում:
Դեպքի վայր են ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը, սակայն չեն կարողացել մարել կրակը և 2 ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի: Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել ЗИЛ-ի վարորդը, Աֆթանդիլ Խալիլյանը և Կնյազ Ուսոյանը: Բժշկական կենտրոնից կայքին հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը