Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) րոպեներ առաջ միաձայն հաստատել է «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում կառավարության առաջարկած փոփոխությունը, որով պատիժ է սահմանում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը` փոփոխությամբ նախատեսվում է մեկ տարի ազատազրկում կամ 45000 եվրոյի չափով տուգանք սահմանել Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար: Օրինագիծը այժմ կներկայացվի Սենատի քննարկմանը:
