Շարմազանովը՝ Գագիկ Խաչատրյանի որդիների ունեցվածքի մասին
Ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Հ Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ունեցվածքի վերաբերյալ հարցին պատասխանելիս Էդուարդ Շարմազանովն ասաց, որ անկախ անձից Հայաստանում ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում: «Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է խոսեմ: Եթե կա որեւէ խնդիր, ապա կարող են զբաղվել: Ես կարծում եմ, որ չպետք է ամեն ինչից սենսացիա սարքենք: Մենք իրավական երկրում ենք ապարում եւ որեւէ խնդիր չեմ տեսնում»,- նկատեց Էդուարդ Շարմազանովը:
