Բարեփոխված Սահմանադրությունը կյանքի կոչելը լուրջ խնդիր է. Գագիկ Հարությունյան

Հայաստանում 2015թ. բարեփոխված Սահմանադրությունը կյանքի կոչելը բավականին տևական և լուրջ խնդիր է: «Սահմանադրական մշակույթ» մենագրության շնորհանդեսի ժամանակ լրագրողներից հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: «Նախնական գնահատականներով 100-ից ավել օրենքներ պետք է ընդունվեն, որից ավելի քան մեկ տասնյակը մայր օրենքներ են: Դրանց հայեցակարգերը մեր խորհրդում պարբերաբար քննարկման առարկա են դառնում: Դրանք բոլորը կավարտվեն միայն 2018թ.: Եվ, երբ իրավական դաշտն ամբողջությամբ ներդաշնակ կլինի սահմանադրական լուծումներին և կառուցակարգային լուծումները կհամապատասխանեցվեն սահմանադրական լուծումներին, նոր Սահմանադրությունը կսկսի շնչել»,- պարզաբանեց Հարությունյանը: Լրագրողներից մեկը ՍԴ նախագահին հիշեցրեց, որ ինքը միշտ նշում է, որ իր խիղճը հանգիստ չէ, քանի որ Սահմանադրության մեջ խնդիրներ է տեսնում և հարցրեց` արդյոք 2015թ. Սահամնադրական բարեփոխումներից հետո նրա խիղճը հանգստացե՞լ է: Գագիկ Հարությունյանը նշեց, որ դժվար է ասել, որովհետև ամեն օր տեսնում է ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ: «Իմ մենագրության նախաբանի վերջում ես ավելի շատ պատգամ եմ անում, որ մեր տաղանդաշատ երիտասարդությունը կկարողանա կերտել մեր երազների Հայաստանի Հանրապետությունը, իսկ դա որոշակի առումով դեռ ինձ համար էլ երազանք է»,-ասաց ՍԴ նախագահը:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am