Սպանված ռուս օդաչուի ընտանիքը նվաստացուցիչ է համարել իրեն թուրքական Քեմերում տուն նվիրելու գաղափարը
Ռուսական «Սու-24» ռմբակոծիչի սպանված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքը հայտարարել է, որ չի ընդունի թուրքական իշխանությունների առաջարկած փոխհատուցումը: Հայտնում է «Խոսում է Մոսկվան»: «Ոչ ոք չի պատրաստվում ոչ մի խնդրանք ներկայացնել Թուրքիային՝ փոխհատուցում վճարելու համար: Մի՞թե մենք հիմա պետք է ինչ-որ փոխհատուցում խնդրենք: Մեր մտքով նման բան չի անցել: Անգամ եթե առաջարկեն փոխհատուցում, ոչ ոք դա չի ընդունելու: Դա ոչ միայն նվաստացուցիչ է, այլ սարսափելի»,- հայտարարել է սպանված օդաչուի եղբայրը՝ Պավել Պուշկովը:
