Զաքիր Հասանովը սահմանամերձ հատվածում մասնակցել է զորամասի բացման արարողությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ սահմանամերձ հատվածում կայացել է ևս մեկ զորամասի բացման արարողություն, հայտնում է haqqin.az պորտալը:
Հասանովը ասել է, թե ադրբեջանական բանակը զինվում է ժամանակակից զենքերով, սարքավորումներով ու առաջատար երկրներում արտադրված տեխնիկայով:
«Այս տարի մենք արդեն ացել ենք մի քանի զորամաս: Այդ ամենն արվում է մեր հողերի ազատագրման, ԶՈւ-ի մարտունակության բարձրացման նպատակով:Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ արդարացնելու նախագահի և ադրբեջանցիների վստահությունը, կարճ ժամանակում մենք կազատագրենք թշնամուց մեր հողերը»,- հայտարարել է Հասանովը:
