Հայոց Ցեղասպանությունը ճանաչած իսպանական քաղաքների թիվը հասավ շուրջ երկու տասնյակի
Հունիսի 30-ին իսպանական Պայպորտա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը։ Քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ներկայացված հայտագրին։ նշենք, որ շուրջ երկու տասնյակ իսպանական քաղաքների քաղաքապետարաններն արդեն իսկ ընդունել են նման ինստիտուցիոնալ հայտարարություններ։
