Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը և «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեցին,որ «Կազանի փաստաթուղթ» անունը ստացած ԼՂՀ հարցի կարգավորման համաձայնագիրը վտանգավոր թակարդներ է պարունակում իր մեջ:
Ցանկանում են փաստաթուղթ ստեղծել, որը երեք մասից բաղկացած կլինի: Կդիմեն ՀՀ իշխանությանը, ապա միջազգային հանրությանը, մասնավորպես, ԵԱՀԿ-ին և ապա ժողովրդին, որ իրենց պահանջները քննարկվեն, լրացվեն ու հասկանան ինչ անել,հայտարարեցին նրանք և հուշեցին, որ առաջարկվում է ԼՂ խնդրի կարգավորման փուլային տարբերակ.5 շրջանների հանձնում, ապա 2 շրջանների հանձնում Ադրբեջանին, Լաչինից հայերի տարհանվում են, որից հետո ԼՂՀ կարգավիճակի խնդիր:
«Դա հատուկ ձևով շրջանառության մեջ է դրվել ժողովրդին համաձայնեցնելու այդ մտքին և համոզելու, որ սա է ճանապարհը: Պատահական չէ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությունը, որ ստատուս քվոն չի կարող այսպես շարունակել, քանի որ այն պարունակում է էսկալացիայի նոր հնարավորություն: Սա ոչ այլ ինչ է, քան կոչ, որ նա կարող է սկսել էսկալացիան, և դա արվում է թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ միջազգային ընդգրկված հանրության կողմից հանցակից լինելով»,-հայտարարեց Լարիս Ալավերդյանը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը