Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչության իրականացման կասկածյալներից չեչեն Ահմեդ Չատաևը մի քանի ամիս ձերբակալված է եղել Վրաստանում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ Չատաևին ազատել են 2012 թվականին, գրում է lenta.ru-ն:
«Նա ձերբակալվել է Վրաստանում իմ կառավարության կողմից այժմ Օդեսայի ոստիկանությունը գլխավորող գեներալ Գեորգի Լորդկիպանիձեի գլխավորությամբ իրականացված հակաահաբեկչական գործողության ժամանակ: Մեր անվտանգության ուժերի երեք աշխատակից է սպանվել այդ գործողության ժամանակ»,- գրել է Սաակաշվիլին:
Նա գրել է, որ 2012 թվականին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Վրաստանի կառավարությունը նրան ազատ է արձակել:«Նոր վրացական կառավարությունը՝ ռուս (ռուսամետ-Խմբ.) օլիգարխ Իվանիշվիլիի գլխավորությամբ, արագ ազատ է արձակել նրան, քանի որ իշխանության շատ ներկայացուցիչներ նրան քաղբանտարկյալ էին հռչակել: Ես դեռ նախագահ էի և ընդդիմացա նրա ազատ արձակմանը, բայց դատախազությունն այլ կերպ որոշեց»,- գրել է Սաակաշվիլին:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը