«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր Դատախազության աշխատողի օրն է եւ դատախազության 98-րդ տարեդարձը: Ավանդաբար, այդ օրը շախով-շուխով նշում են` դատախազություն են հրավիրում բարձրաստիճան պաշտոնյաների կառավարությունից, նախագահականից, դատական համակարգից, անգամ «ախոյաններին»` ՔԿ ղեկավար, ՀՔԾ պետ, ոստիկանապետ: Սակայն այս տարի Գեւորգ Կոստանյանը որոշել է Դատախազի օրը նշել համեստ, որեւէ մեկին չեն հրավիրելու դրսից, այդ թվում` ուժայիններից, իրենք իրենցով հավաքվելու են, նիստ անեն, մի երկուսին պարգեւատրեն եւ վերջ:
Հրավիրյալների մեջ միայն ԼՂՀ գլխավոր դատախազն է: Այս տարի անգամ խնջույք չեն անելու, Կոստանյանն աշխատակիցներին ասել է, որ ապրիլյան իրադարձությունների ֆոնին չի կարելի ոչինչ նշել: Փաստորեն, այս տարի նույն դահլիճում չենք տեսնի Գեւորգ Կոստանյանին, Աղվան Հովսեփյանին, Վահրամ Շահինյանին եւ Վլադիմիր Գասպարյանին` արտաքուստ հաշտ ու համերաշխ»:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը