«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԼՂՀ խնդրի շուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու համար Հայաստանը որպես նախապայման առաջ է քաշել հրադադարի խախտման դեպքերը հետքննող համակարգի ստեղծումը: Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց Վիեննայից վերադառնալուց հետո` ինքնաթիռում, սակայն Իլհամ Ալիեւը չի համաձայնում: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` ըստ իրեն՝ Ռուսաստանը կհամաձայնի՞ նման հետաքննող համակարգ ստեղծելուն, եւ ե՞րբ է հնարավոր որ այն, ի վերջո, սկսի գործել: Ի պատասխան՝ դեսպանն ասաց. «Տարիներ շարունակ եռանախագահները պաշտպանել են հետաքննող մեխանիզմի ձեւավորումը: Մեր դիրքորոշումը չի փոխվել: Հետաքննության մեխանիզմի վերաբերյալ այս պահին կա առաջարկ, որը ներկայացված է կողմերի քննությանը: Քանի դեռ առաջարկը չի ընդունվել, մենք դրա հետ կապված մանրամասներ չենք կարող ներկայացնել: Այնուհանդերձ, մենք շարունակում ենք հուսալ, որ հնարավոր կլինի շուտափույթ համաձայնության գալ այս հարցի շուրջ»: Այսինքն՝ այս պահին կողմերին կոնկրետ համակարգի տարբերակ է առաջարկվել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը