Հռոմի պապը ուխտի էր եկել Նարեկացու Հայաստան

Հռոմի պապը համաշխարհային հյուր է, որին թաքուն սպասել ենք: Անցյալ տարի, երբ հանճարեղ Նարեկացու ծնունդից մեկ հազարամյակ անց մեր Նարեկացուն վերահաստատեց սրբին արժանի պատվանդանին, օծելով Տիեզերական եկեղեցու վարդապետ, և Վատիկանի տաճարում մատուցած նույն պատարագի ժամանակ արտաբերեց <<Ցեղասպանություն>> բառը, ավելի հարազատ ու հոգեկից մարդ դարձավ մեզ համար: Եվ ահա Ֆրանցիսկոս պապը ուխտագնացության էր առաջին քրիստոնյա երկիր, և երեք օր Հայաստանը ներշնչված էր պապի բարությամբ, նրա հոգևոր աուրայով: Երեք օր չկար ժողովուրդ և իշխանավոր: Գյումրիում Հռոմի պապի մատուցած պատարագը իրադարձություն էր, և բախտ վիճակվեց այդ հոգևոր ծեսի մասնակիցը դառնալ Գյումրիի Վարդան Մամիկոնյանի հրապարակում: Վարդանանց արևոտ հրապարակում լատինական ծեսով պատարագի մասնակից եղանք, որի ընթացքում լռության, աղոթի և խոկման երկու դադար ունեցանք: Գյումրիում լռություն էր և ծեսի մասնակից քրիստոնյաներ Պապն իր աղոթքում հիշատակեց 1988 երկրաշարժը և քաղաքը, որը վերականդանացել էր, շեշտադրեց նաև մի քանի հաստատությունների կարևորությունը` հայ կաթողիկե համայնքի, Յոթ վերք եկեղեցու, Սուրբ Թերեզայի հաստատության, <<Հայկական կարիտաս>> բարեսիրական կազմակերպության և Աշոցքի հիվանդանոցի, որը երկար տարիներ ծառայում է իր նպատակին: Պապը չէր եկել իշխանավորի հրավերով, այլ պարզ մարդկանց կանչով, եկավ ու հաստատեց Քրիստոսի պատգամը, որ <<մի են հրեա և հեթանոս>>, միևնույն է, Լիբանանի կաթոլիկ, թե երևանցի գրիգորյան; Տարբերությունը ընկալելի և հարգելի է, և բոլորը միասին` քրիստոնյա են և ներկա են քրիստոնեական աղոթքի, և բարձրաձայն հնչեցնում են <<Հավատո հանգանակը>>: Հոգևոր տեքստով ասած, իրավահավասար համազոր եկեղեցիներ, ոչ թե ենթակա, այլ ազատ ու համապատիվ: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հայաստան ուխտագնացությունից վերադառանալիս իրեն ուղեկցող լրագրողների համար պարզաբանել է,, թե ինչու է ելույթի տեքստում հանպատրաստից ավելացրել <Ցեղասպանություն>> բառը. «Արգենտինայում, երբ խոսում են հայերի բնաջնջման մասին, միշտ օգտագործում են «ցեղասպանություն» բառը։ Բուենոս Այրեսի տաճարում տեղադրել ենք խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Երկու հայ արքեպիսկոպոսներ՝ կաթոլիկ եւ առաքելական, եկան եւ հանդիսավոր կերպով բացեցին այն։ Եվ ես երբեք այլ բառ չեմ իմացել։ Երբ եկա Հռոմ, լսեցի «մեծ եղեռն» կամ «սարսափելի ողբերգություն», բայց ես չգիտեի ինչպես դա ասել հայերեն։ Ես միշտ խոսել եմ անցյալ դարում կատարված երեք ցեղասպանությունների մասին։ Միշտ երեքի մասին էլ ասել եմ։ Առաջինը հայերինն էր, հետո՝ Հիտլերի կատարածը, եւ վերջինը՝ Ստալինինը… Մի փաստաբան էլ ինձ ասաց, որ «ցեղասպանությունը» «բնաջնջման» հոմանիշ չէ։ Դու կարող ես ասել բնաջնջում, բայց «ցեղասպանություն» հայտարարելը հանգեցնում է փոխհատուցման:Այո, իմ այս ելույթում այդ բառը չկար։ Ես ավելացրեցի այն։ Լսելով նախագահի ելույթի հնչերանգը, հիշելով, որ ես անցյալ տարի հրապարակավ ասել եմ այդ բառը՝ տարօրինակ կլիներ գոնե նույնը չասել>>։ Պապը նաև ավելացրել է.<<Պատմաբաննե՛ր, փնտրեք և գտեք ճշմարտությունը։ Բայց ես երբեք այս բառը չեմ ասել վիրավորելու համար, այլ օբյեկտիվորեն»:Պապի գրավոր խոսքին օբյեկտիվորեն հետևում է 2,7 միլիոն մարդ, աշխարհում կաթոլիկների թիվը միլիարդ և ավելի է: Նարեկացու մատյանից ներշնչված Հռոմի Ֆրացիսկոս պապը եկավ և վերաիմաստավորեցինք Գյումրին` որպես հնագույն հայկական քաղաք, կանգնած փակ սահմանի առաջ, էջմիածինը` իբրև տիրոջ իջման վայր և Խոր Վիրապը` Արարատի վեհատեսիլ ու պահապան հայացքի առաջ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը գնաց, Ծիծեռնակաբերդում լուռ աղոթքից, հայ ժողովրդի արդարության և խաղաղության համար աղոթելուց հետո: Գայանե Մկրտչյան

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am