Անձրևների վարարումների հետևանքով Արթիկ համայնքի բնակիչներին պատճառված վնասը մեղմելու համար Կառավարությունը այսօրվա նիստում որոշում կայացրեց Շիրակի մարզպետարանին հատկացրեց 41 միլիոն 746 հազար դրամ: 22 միլիոն 350 հազար դրամը կհատկացվի շենք-շինությունների վերականգնման համար, հեղեղատարների մաքրման նպատակով կծախսվի 16 միլիոն 965 հազար դրամ, իսկ ահա 2 միլիոն 430 հազար դրամը կտրամադրվի հեղեղումների հետևանքով սատկած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ այսօր արդեն Արթիկ քաղաքում բնականոն գործունեությունը հիմնականում վերականգնվել է.«Բացված հեղեղատարը վերականգնվել է: Ջրամատակարարումը քաղաքում վերականգնված է, բացի մի փոքր հատվածի, բայց այդ հատվածում քաղաքապետարանը հատուկ ռետինե խողովակներով ջուր է մատուցում: 8-10 ընտանիք չունեն էլեկտրականություն: Պրոցեսը այսօր շարունակվում է: Նախարարության ներկայացուցիչները տեղում են: Իմ փոխնախարարը լինելու է այնտեղ` մինչև աշխատանքները ավարտվեն»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհեց, որ հսկայական աշխատանք է կատարվում, սակայն այն չի ներկայացվում, ինչն էլ շահարկումների առիթ է հանդիսացել: «Պարոն վարչապետ, դեպքի առաջին օրը ես եմ այնտեղ եղել, հաջորդ օրը` Դուք: Աշխատանքներն ամեն օր կատարվել են, հիմա ամբողջ օրը մենք պիտի հայտարարենք` ի՞նչ ենք անում»,- արձագանքեց Լոքյանը:
Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց ներկայացնել, թե ինչ աշխատանք է կատարվել, ինչը կապահովվի գործընթացի թափանցիկություն:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը