ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել վերականգնել ռուս-թուրքական հարաբերությունները: Այս մասին հայտնում է live.russia.tv-ն:
Լրագրողի համապատասխան հարցին պատասխանելով՝ Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները «ոչ թե կարելի է, այլ պետք է» վերականգնել:
«Մենք բոլորս լսեցինք՝ ինչպիսի դրույթներ հնչեցին երեկ Ռուսաստանի նախագահից՝ կապված այն քայլերի հետ, որոնք ձեռնարկել է թուրքական կողմը մեր երկրների միջև հարաբերությունների նորմալացման համար: Այն ողբերգությունից հետո, որ տեղի ունեցավ ռուսական ինքնաթիռի հետ, որը Թուրքիան խփել էր առանց որևէ հիմքի, մենք հնչեցրինք մեր դիրքորոշումը՝ հարաբերությունների զարգացում հնարավոր է, թուրք ժողովուրդը մենք դիտարկում ենք որպես բարեկամ»,- ասել է նա:
Զախարովան նաև նշել է, որ ռուսական կողմի համար սկզբունքային է եղել այդպիսի գործողությունների անընդունելիության մասին հասկացնելը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը