«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը: Այն տեղի է ունեցել ԱԳՆ շենքում, փակ ձեւաչափով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ի սկզբանե հանդիպումը նախատեսված է եղել անցկացնել ժամը 18-ից 20-ը՝ 2 ժամ, սակայն պատգամավորները հանդիպմանը ներկայացել են մոտ մեկ ժամ ուշացումով, ուստի զրույցը նախատեսվածից կարճ է տեւել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Նալբանդյանը պատգամավորներին հավաստիացրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած եռակողմ բանակցությունների ժամանակ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ քննարկման առարկա չի դարձել: ՀՀ արտաքին գործերի նախարարն ասել է, որ բանակցությունների միակ առարկան եղել է շփման գծում զինադադարի կայուն ռեժիմ սահմանելը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը