«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հատուկ ծառայությունների կատարած բացահայտումների պատճառով սրվել են ՀՀ նախագահի եւ պաշտպանության նախարարի հարաբերությունները: Պատերազմից հետո, երբ սկսեցին լրջորեն զբաղվել բանակում տիրող իրավիճակով, ջրի երես դուրս եկան բացթողումներ եւ յուրացումներ: ԱԱԾ-ն զեկուցագրեր է ներկայացրել նախագահին, ինչի արդյունքում էլ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են հեռացվել, կալանավորվել: Մեր աղբյուրը պնդում է, որ այդ զեկուցագրերով «անցնում է» նաեւ նախարար Սեյրան Օհանյանը, պարզապես նրան այժմ պաշտոնանկ չեն անում, քանի որ դա կնշանակի հրապարակավ խոստովանել, որ ՊՆ ոլորտում անտերություն ու ամենաթողություն է տիրել, եւ այդ թերացումների արդյունքում ենք կորուստներ ունեցել: Չի բացառվում, որ աղմուկը մարելուց հետո Սեյրան Օհանյանն էլ արժանանա իր ենթակաների բախտին»:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը