Իսրայելի Կնեսետը կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը
Իսրայելի Քնեսեթում հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության հարցով քննարկում է տեղի ունենալու:Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն, այս մասին հայտնել է իսրայելցի պատմաբան և ցեղասպանագետ Յաիր Աուրոնը: Հիշեցնենք, որ Իսրայելը նախկինում ձեռնպահ էր մնում Հայոց ցեղասպանության թեմայով հանրային քննարկումներից և ազատ քվեարկությունից:
