Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը՝ Ադրբեջանի «սեւ ցուցակում»
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ԼՂՀ այցի պատճառով կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւն ԱՊԱ գործակալությանն ասել է. «Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի անօրինական այցը Հայաստանի կողմից գրավված Ադրբեջանի տարածքներ հերթական սադրանքն է: Նա ԱՄՆ-ի հայկական լոբբիի հրահանգով եւ որոշակի ֆինանսական շահերից ելնելով, կանխամտածված կերպով փորձում է սրել իրադրությունը»,- ասել է Հաջիեւը:
