Ղարաբաղը չի կարող ինքնավարություն ստանալ Ադրբեջանի կազմում. Էդվարդ Նալբանդյան
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարող լուծվել Ադրբեջանի կազմում, այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ադրբեջանը Ղարաբաղին, որպես օրինակ, ներկայացնում է Նախիջևանի ինքնավարությունը, որտեղ չի մնացել ոչ մի հայ ու ոչնչացվել է հայկական մշակութային ժառանգությունը: Սա ապացույցն է, թե ինչու այս տարբերակը չի եղել ու չի լինի բանակցությունների առարկա: Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Ղարաբաղի ժողովուրդը՝ ազատ կամարտահայտության ճանապարհով, որը պետք է ուենա միջազգային իրավաբանական ուժ»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ ներկայիս Ֆրանկ-Վալտեր Շտայմնայերի հետ համատեղ ասուլիսին:
