Հայաստան ուխտագնացության ժամանակ Հռոմի պապը ցեղասպանության հարցում հետևեց իր սրտի կանչին, ոչ թե խորհրդատուներին

Մինչ ամբողջ աշխարհի հայությունը ցնծության մեջ էր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի դեպի առաջին քրիստոնյա երկիր պատմական «ուխտագնացության» առիթով, մարդկանց մեծ մասը տեղյակ չէր Վատիկանում կուլիսների հետևում մինչ նրա այցը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ծավալված քննարկումների մասին: Հռոմի պապի երկակի դերը որպես Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ և Վատիկանի պետության ղեկավար երբեմն խնդիրներ է ստեղծում Սուրբ Աթոռի պատերի ներսում և նրա սահմաններից դուրս, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ շաբաթ Հռոմի պապի Հայաստան կատարած այցի ժամանակ: Երկարատև նախապատրաստություններից և ներքին քննարկումներից հետո, Հռոմի պապը հունիսի 24-ին ժամանեց Հայաստան՝ պատրաստ հանդես գալու մի շարք քարոզներով և ելույթներով իր եռօրյա այցի ընթացքում: Զարմանալի էր, որ նրա պատրաստած ելույթներից ոչ մեկը չէր պարունակում Հայոց ցեղասպանություն բառերը, սակայն կային բազմաթիվ վկայակոչումներ «ողբերգության, կոտորածի, սարսափելի փորձության և անսահման տառապանքի» վերաբերյալ: Նրա քարոզներում բազմիցս գործածվել է «Մեծ եղեռն» հայերեն եզրույթը, որը «մեծ ոճիրի» փոխարեն Վատիկանի կողմից սխալմամբ թարգմանվել է որպես «մեծ չարիք»: Տերմինաբանության մեջ փոփոխության առաջին նշումը հայտնի դարձավ մինչ Հռոմի պապի հովվական այցը՝ հայ ժողովրդին հղված տեսաուղերձում, որտեղ չէր հիշատակվում Հայոց ցեղասպանությունը: Հետագայում, Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցելության ժամանակ Քահանայապետը հյուրերի գրքում ևս չգրեց Հայոց ցեղասպանություն բառերը՝ արտագրելով նախապատրաստված տեքստից… Կարող է երկու պատճառ լինել, թե ինչու էին խուսափում գործածել Հայոց ցեղասպանություն բառերը. 1) Քանի որ Հայոց ցեղասպանություն եզրույթն անցյալ տարվա ապրիլին Սուրբ Պետրոս տաճարում մատուցած պատարագի ժամանակ արդեն հաստատվել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից, ապա Վատիկանի պաշտոնյաները որոշել էին հանդես գալ «խաղաղության և հաշտեցման» մի նոր ուղերձով: 2) Քահանայապետի արտաքին քաղաքականության խորհրդականները հնարավոր է դժկամորեն էին վերաբերվել Հայոց ցեղասպանության հարցը մեկ անգամ ևս բարձրացնելուն՝ անցյալ տարի թուրքական կառավարության կողմից կտրուկ արձագանքից և Վատիկանից թուրք դեսպանի 10 ամսով հետկանչից հետո: Սակայն, Հռոմի Ֆրանցիսկոս պապը զարմացրեց բոլորին, երբ Երևանում ՀՀ նախագահի նստավայրում հունիսի 24-ին արտասանած իր ելույթում շեղվեց նախապատրաստված և լրատվամիջոցներին արդեն բաժանված ելույթից՝ ավելացնելով ցեղասպանություն բառը: Ահա թե ինչ ասաց Հռոմի պապը, հիշելով իր ավելի վաղ՝ 2015 թ. ապրիլի 12-ի քարոզը. «Այդ առիթով հիշատակվեց 100-րդ տարելիցը Մեծ Եղեռնի, «Մեծ չարիքը», որը հարվածեց ձեր ժողովրդին և անթիվ անհամար զոհերի պատճառ դարձավ։ Ցավոք, այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, որոնք նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ»: Նույն օրն ավելի ուշ, Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին բացատրեց, թե ինչու է Հռոմի Ֆրանցիսկոս պապը շեղվել իր պատրաստած տեքստից. «Պապը ասում է այն, ինչ հարմար է գտնում, և ոչ ոք չի որոշում, թե Քահանայապետն ինչ պետք է ասի: Հռոմի պապը Հայաստան այցի ընթացքում «ցեղասպանություն» բառը չօգտագործելու որևէ պատճառ չուներ: Իրականությունը հստակ է, և մենք երբեք այն չենք ժխտել»: Մի ելույթում Պապի օգտագործած այդ միակ բառը չվրիպեց թուրքական իշխանությունների ուշադրությունից: Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Չանըքլին իր արձագանքում մեղադրեց Պապին «խաչակրաց մտածելակերպ» ունենալու մեջ: Չանըքլին դարձյալ կրկնեց սովորական թուրքական կեղծիքները Հայոց ցեղասպանության մասին: Հռոմի պապի մամուլի քարտուղար Լոմբարդին մերժեց փոխվարչապետի քննադատությունը, նշելով, որ «Հռոմի պապը խաչակրաց արշավանքի չի ելել: Նա ոչ մի բառ չի ասել ընդդեմ թուրք ժողովրդի»: Հրաժարվելով խոնարհվել թուրքական ճնշման տակ, Հռոմի Ֆրացիսկոս պապը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ 2016 թ. հունիսի 26-ին ստորագրեց «Համատեղ հռչակագիր», որը վկայակոչում էր Վատիկանի կողմից Հայոց ցեղասպանության ավելի վաղ ճանաչումը. Ֆրանցիսկոս պապի 2015 թ. ապրիլի 12-ի հանդիսավոր պատարագը և 2001 թ. սեպտեմբերի 27-ին Գարեգին Բ-ի և Հովհաննես Պողոս II-ի ստորագրած «Համատեղ հայտարարությունը»: Հայոց ցեղասպանության ճանաչման ևս մեկ «համատեղ պաշտոնական հաղորդագրություն» ստորագրվել է 2000 թ. նոյեմբերի 29-ին Հովհաննես Պողոս II-ի և Գարեգին Բ-ի կողմից: Հունիսի 26-ին Հռոմ վերադառնալու ճանապարհին, «Ֆրանս պրես» լրատվական գործակալության լրագրողը հարցրեց Հռոմի պապին, թե ինչու նա Երևանում որոշեց իր ելույթում ավելացնել ցեղասպանություն բառը: Պապը մանրամասն բացատրեց, որ ցեղասպանությունը միակ բառն է, որով նա մեծացել է՝ հայերի զանգվածային սպանությունները նկարագրելու համար: Պապը նշեց նաև իր առաջիկա այցերի մասին Ադրբեջան և Վրաստան, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեպի Հայաստան իր «ուխտագնացությանը» մոտեցավ առավելագույն ազնվությամբ և իր սրտի խոսքն ասաց Հայոց ցեղասպանության մասին՝ անտեսելով իր խորհրդականների և ճառ գրողների քաղաքական հաշվարկները: Նա նախընտրեց իրեն դրսևորել որպես Աստծո ճշմարիտ ծառա, այլ ոչ թե խորամանկ քաղաքական գործիչ… Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի  

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am