Կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը
«Պետք է կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը» հասարակական-քաղաքացիական նախաձեռնությունն առաջարկում է Պոլսո Պատրիարքարանի փոխանորդի գործունեությունը կախակայելու հարցն անպայման մտցնել այս տարվա հոկտեմբերի 24-ին գումարվելիք «Հոգևոր Գերագույն Խորհրդի» եռօրյա ժողովի օրակարգ: Այսօր լրագրողների հետ զրույցում հանրային նախաձեռնության անդամ Գոհար Արշակյանը հայտարարեց. «Պետք է լուծում տալ այս խնդրին, իսկ այն լուծելու համար, նախ, պետք է Արամ Աթեշյանի գործունեությունը կախակայել , իսկ այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի միջոցով, հասնել նրան, որ այլևս ոչ մի գործունեություն չկարողանա ծավալել որպես Պատրիարքարանի փոխանորդ, նոր մտածենք նրանք կարգալույծ անելու շուրջ»:
