Պուտինն ու Էրդողանը 40 րոպե հեռախոսով զրուցել են
RIA Novosti-ն՝ հղում կատարելով թուրքական NTV հեռուստաալիքին հայտնում է,որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը տևել է շուրջ 40 րոպե, Պաշտոնական հայտարարությունը՝ավելի ուշ: Խոսակցությունը եղել է «շատ արդյունավետ և դրական»,հայտնում է Reuters-ը: Վերջին անգամ երկու երկրների նախագահները միմյանց հետ շփվել էին անցած տարվա նոյեմբերին Անթալիայում՝ «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակում:
