Հովիկ Աբրահամյանը դիմել է Մեդվեդևին`Վերին Լարսի անցակետի իրավիճակի հետ կապված
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը տեղեկացրեց,որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին` Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցակետում սպասող ՀՀ քաղաքացիների մեջ երեխաներ, հղի կանայք, տարեցներ կան, ուստի Հովիկ Աբրահամյանը ՌԴ վարչապետի հետ քննարկել է կուտակումների խնդրին ավիափոխադրումների միջոցով լուծում տալու հարցը: «Եվ ինչպես արդեն գիտեք, այսօր Վլադիկավկազի օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որով նախատեսվում է Հայաստան տեղափոխել ՀՀ 156 քաղացի»,- տեղեկացրեց Պողոսյանը: ԱԻՆ-ը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի,-հավելեց նա:
