Հռոմի պապն իր հետ Վատիկան է տարել 2 հայ որբուկների/լուսանկար/
Երեք օր շարունակ Հայաստանը գտնվում էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում. պատճառը Հռոմի Ֆրանցիսկոս պապի եռօրյա այցն էր Հայաստան, որի խորագիրն էր՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Հռոմի պապն իր հետ Վատիկան տարավ ոչ միայն հայերի շնորհակալական հայացքներն ու գոհունակության ժպիտները, այլև ՝ նվերներ:
Պապը Գյումրիում նվեր է ստացել քանդակագործ Gago-ի (Գագիկ Գևորգյանի) «Հայ որբուկներ» կոչվող արվեստի գործը: Քանդակը նվեր է եղել Հռոմի պապին Գյումրու Անարատ Հղության քույրերի միաբանության կողմից:

