Հռոմի պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում է նրա հայաստանյան այցի պատմությունը։ Տեսանյութն ուղեկցվում է հայկական դուղուկի հնչյուններով: Այն հրապարակվել է #PopeinArmenia հեշթեգով: Տեսանյութում ներկայացված են Հռոմի պապի եռօրյա ուխտագնացության ամենահիշարժան կադրերը:
