Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչությունն իրականացրել են երկու մահապարտներ
Թուրքական Karar.com կայքի փոխանցմամբ` Ստամբուլում Աթաթուրքի օդանավակայանի արտաքին չվերթների տերմինալում ահաբեկչություն է իրականացվել: Ընդգծվում է, որ ահաբեկչությունն իրականացվել է երկու մահապարտների կողմից: Պայթյունները հնչել են երկու տարբեր վայրերում: Պայթյուններից հետո փակվել են օդանավակայանի ելքերը: Պայթյուններին զուգահեռ լսվել է նաև 30-40 կրակոց: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ ու շտապօգնության մեքենաներ: Ձեռնարկվել են անվտանգության խստացված միջոցառումներ:
